Ապրիլի 28-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի կունենա բոլոր ժամանակների լավագույն կիթառահարներից մեկի` Ջոն ՄքԼաֆլինի և 4th Dimension ջազ-ֆյուժն քառյակի համերգը, որին կմասնակցի Արտո Թունջբոյաջյանը:

Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը», ընդառաջ գնալով հանդիսատեսների խնդրանքին, համերգի կազմակերպիչ «Վիբրոգրաֆուս» ընկերությունը ապրիլի 22-ից սահմանել է նոր գներ տոմսերի համար` փորձելով դրանք առավել մատչելի դարձնել լավ երաժշտության սիրահարների համար:

Ապրիլի 28-ին կայանալիք համերգի տոմսերը կարելի է զեղչված գներով ձեռք բերել Օպերայի և Տիկնիկային թատրոնի տոմսարկղերում: