Թուրքիայի հարավարեւելյան Մարդինի նահանգի Քըզըլթեփեի շրջանում ոստիկանական մեքենայի ուղղությամբ անհայտ անձինք կրակահերթեր են արձակել, որի արդյունքում սպանվել է մեկ ոստիկան:
Երեկոյան ժամերին Քըզըլթեփեի շրջանում պարեկություն իրականացնող ոստիկանական մեքենայի դեմ իրականացրած զինված հարձակման ընթացքում 3 ոստիկան եւ մեկ քաղաքացի է վիրավորվել: Հիվանդանոց տեղափոխելու ընթացքում ոստիկաններից մեկը մահացել է: Հարձակումից ամնիջապես հետո շրջանում լայնամասշտաբ որոնողական գործողություններ են սկսվել:
Նշենք, որ մեկ շաբաթ առաջ էլ Սամսունի Լադիքի շրջանում էր կազմակերպվել ոստիկանական մեքենայի վրա զինված հարձակում, որի արդյունքում երկու ոստիկան էր զոհվել: Հիշյալ հարձակման պատասխանատվությունը իր վրա էր վերցրել PKK-ն` նշելով, որ դա արվել է ի պատասխան քուրդ ժողովրդի դեմ իրականացվող քայլերի:




























