Harris Interactive ծառայությունը կազմել է աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական գործիչների վարկանիշային աղյուսակը:

Ցուցակը գլխավորում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ 82 տոկոսով: Երկրորդ տեղում Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն է՝ 63 տոկոս:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հետ է մնում ընդամենը մեկ տոկոսով, իսկ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտնվել է 4-րդ տեղում, նրան հիշել է հարցվածների 57 տոկոսը:

AFP-ի փոխանցմամբ, 5-րդ տեղում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունն է:

Բարաք Օբաման նաեւ աշխարհի ամենաճանաչված գործիչն է, նրա գործողություններին աջակցում է հարցվածների 77 տոկոսը: Երկրորդ տեղում Դալայ-Լաման է, երրորդում՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Ամենաընդունելի գործիչների ցանկում Վլադիմիր Պուտինը ընդամենը 13-րդն է: Առավել քիչ ընդունելի են համարվել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը, Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆին, Չինաստանի նախագահ Հու Ցզինթաոն: