2009թ. Հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմած մոտ 13500 դիմորդներից ուսանող են դարձել 12 հազարը:

ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ ԵՊՀ-ում «Իրավագիտություն» մասնագիտությամբ անցողիկ միավորի շեմը վճարովի ուսուցման դեպքում 53.5 է, «Միջազգայինում»՝ ավելի քան 54, ԵԲՀ-ում՝ տարբեր մասնագիտություններով առանց տարկետման սովորելու շեմը սկսվում է 16.1-16.3-ից, Տնտեսագիտական համալսարանում վճարովիի շեմը տարբեր մասնագիտությունների դեպքում տատանվել է 42-44 սահմանագծում, ԱՏ-ով՝ 37-41:

Ըստ ԿԳՆ տեղեկատվության, իրականացվել է նաև թափուր տեղերի վերաբացում։ Վերջինը կատարվել է մի քանի սկզբունքով։ Պետպատվերի 80 տեղը հիմնականում տրվել է մարզային բուհերին: Տեղեր են հատկացվել նաև մշակութային բուհերին՝ հաշվի առնելով դիմորդների մեծ հետաքրքրությունն ու մշակութային կրթության կարևորությունը: Ուշադրության կենտրոնում են եղել մասնավորապես բնագիտական ու ճշգրիտ գիտությունների մասնագիտությունները։