Գնալով աճում է Բաղդադում ապրիլի 23-ին տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թիվը։ Այս պահին հայտնվում է 67 զոհերի եւ ավելի քան հարյուր վիրավորների մասին։

Համաձայն Իրաքի ՆԳՆ-ի, մայրաքաղաքում վեց պայթյուն է որոտացել։ Մահարպարտի կողմից վարած ականապատ ավտոմեքենան պայթել է մզկիթներից մեկի մոտ։ Նման մեկ այլ մեքենա պայթել է իմամ Մուքթադիի գրասենյակի մոտ, եւս երեքը շիաների մզկիթների մոտ։ Ականապատ ավտոմեքենա է պայթեցվել նաեւ շուկայի մոտակայքում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։