«Ես եկել եմ այստեղ խորը ցավի զգացումով, որպեսզի հարգեմ կատարված իրադարձությունների զոհերի հիշատակը, որոնք հայ ժողովրդի հետ տեղի են ունեցել 95 տարի առաջ։ Ամբողջ վրաց ժողովուրդը այսօր կիսում է եղբայրական հայ ժողովրդի ցավը»,- NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոլ Տաբատաձեն՝ այցելելով Ծիծեռնակաբերդում Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր։
Հարցին՝ թե հնարավո՞ր է արդյոք, որ մարդկության դեմ նմանատիպ հանցագործություններ կրկնվեն 21-րդ դարում՝ հաշվի առնելով, որ Հայոց ցեղասպանությունը չի ստացել անհրաժեշտ գնահատական միջազգային հանրության կողմից, դեսպանը նշել է. «Ես մեծ հույս ունեմ, որ մարդկության դեմ հանցագործությունները 21-րդ դարում տեղ չեն ունենա»:




























