Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան այսօր մասնակցելու է Հայոց ցեղասպանության 95-ամյակի կապակցությամբ մայրաքաղաք Մոնտեվիդեոյում տեղի ունենալիք միջոցառումներին: Այդ մասին տեղեկացնում է Ուրուգվայի նախագահի պաշտոնական կայքէջը:
Նշենք, որ Մոնտեվիդեոյի «Արմենիա» հրապարակում շաբաթ օրը բացվելու է Հայաստանից բերված խաչքարը:
Հիշեցնենք, որ այսօր ողջ աշխարհի հայությունը նշում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցը։ 95 տարի առաջ առաջին համաշխարհային պատերազմի տարիներին թուրքական իշխանությունները հայկական վիլայեթներից ու Թուրքիայի հայաբնակ մյուս շրջաններից բռնի տեղահանեցին ու խոշտանգեցին ողջ արևմտահայությանը։ Զանգվածային կոտորածների ու տեղահանությունների զոհ դարձավ 1.5 միլիոն հայ, մոտ 500 000 տեղահանվեցին։ Ցեղասպանության սկիզբ է համարվում 1915 թ. ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 250 հայազգի մտավորականներ:




























