NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է «The National Interest»-ում հրապարակված հոդվածը, որի հեղինակն էէ Ջոն Քենեդու անվան Հարվարդի պետական կառավարաման ինստիտտուտի գիտության եւ միջազգային հարաբերությունների Բելֆերովյան կենտրոնի տնօրեն Գրեմ Էլիսոնը:
Այն բանից հետո, երբ Ղրիմի բնակիչներն այս կիրակի կքվեարկեն առանձնացման հարցի շուրջ, իսկ մինչ այդ, երբ Պուտինն անեքսիայի կենթարկի Ղրիմը, նախագահ Օբաման, կանցլեր Մերկելն ու եվրոպական այլ առաջնորդներ պետք է դասեր քաղեն պատմությունից ու «բելգիական լուծում» առաջարկեն:
Ազգային անվտանգության հարցերով նախագահ Կարտերի խորհրդական Զբիգնեւ Բժեզինսկին վերջերս առաջարկեց Ուկրաինայի «ֆինլանդացում»: Այդ դեպքում Ուկրաինան հնարավորություն կունենա «լայն տնտեսական հարաբերություններ ունենալ Ռուսաստանի եւ ԵՄ հետ, սակայն չի կարող անդամակցել որեւէ ռազմական միության, ինչը Մոսկվան համարում է իր դեմ ուղղված: Հենրի Քեսինջերը զգուշացրել էր, որ «Արեւմուտքի համար Վլադիմիր Պուտինի դիվականացումը քաղաքականություն չէ, այլ ալաիբի է քաղաքականության բացակայության համար»: Նրա խոսքով՝ իրականությունը մեզ պետք է բերի նրան, որպեսզի ընդունենք ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության բացառումը:
Համապատասխան կերպով սա իրականացնել հնարավոր կդառնար «բելգիական լուծմամբ»՝ Ուկրաինայի չեզոքության միջազգային երաշխիքԼ 16-րդ դարի վերջից մինչեւ 19-րդ դարի սկիզբը զորքերը բազմիցս են անցել ներկայիս Բելգիայի տարածքով: Երբ Բելգիան 1830թ.-ին հայտարարեց Նիդերլանդական թագավորությունից առանձնացման մասին, նրա ապագան անորոշ էր: Ֆրանսիան առաջարկեց բաժանել Բելգիան՝ ռազմավարական Բրյուսել քաղաքն անեքսիայի ենթարկելու համար: Սակայն մյուսներն ավելի լավ գաղափար ունեին: Կնքելով Լոնդոնի համձայնագիրը՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Պրուսիան, Ռուսաստանն,Ավստրիան ու Հոլանդիան համաձայնեցին հարգել Բելգիայի տարածքային ամբողջականությունն ու մշտական չեզոքությունը: Արդյունքում Բելգիան վայելում էր հարյուր տարվա խաղաղություն, որը խաթարվեց Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելով:
Չեզոքության միջազգային ճանաչումը կենսունակ որոշում էր մի շարք պետությունների համար, այդ թվում նաեւ Շվեյցարիայի(որը հայտարարեց իր չեզոքության մասին Վեստֆալից հետո) եւ Ավստրիայի(Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո):
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ Ուկրաինան չի կարող ազատորեն տնտեսական կամ ռազմական հարաբերություններ կառուցել, այդ թվում նաեւ ԵՄ ու ՆԱՏՕ-ի հետ: Եթե կարճա պատասխանենք, ապա իր պատմության պատճառով: Որքան էլ անհարմար լինի, Ուկրաինայի գոյատեւումն ու բարեկեցությունը շարունակելու է կախված լինել հարեւանների համբերությունից եւ նույնիսկ շռայլությունից. ոչ մեկ այնքան կարեւոր չէ, որքան Ռուսաստանը:



























