ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը տվյալներ չունի Իրանի ստացած որևէ օտարերկրյա օգնության մասին, որը կարող էր փոխել շարունակվող պատերազմի ընթացքը, հաղորդում է Associated Press-ը։
Էկվադոր այցի ընթացքում լրագրողների հարցերին պատասխանելով՝ Ռուբիոն ասել է, որ ԱՄՆ-ն այլ երկրների օգնությունը չի համարում գործոն, որը կարող է ազդել հակամարտության դինամիկայի վրա՝ չնայած վերջին շաբաթներին բաց ռազմական գործողությունների վերսկսմանը։
«Մենք չենք կարծում, որ որևէ մեկը Իրանին տրամադրում է մի բան, որը փոխում է տեղի ունեցողի դինամիկան կամ պարամետրերը»,- հայտարարել է Ռուբիոն։
Նրա գնահատմամբ՝ Իրանը շարունակում է հարձակվել ամերիկյան ռազմական նավերի վրա, ինչի դիմաց ԱՄՆ-ը պատասխան հարվածներ է հասցնում նավթատար լցանավերին։
«Ի վերջո, նրանք շարունակում են կրակել ռազմածովային նավերի վրա, և երբ նրանք կրակում են մեր նավերի վրա, դրա դիմաց վճարում են լցանավերով», — ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Ռուբիոն հավելել է, որ ԱՄՆ-ը մտադիր է շարունակել ուժեղացնել տնտեսական ճնշումը Թեհրանի նկատմամբ։
«Միևնույն ժամանակ մենք կշարունակենք տնտեսական առումով խեղդել նրանց»,- հայտարարել է նա։




























