Ապրիլի 23-ի երեկոյան Երեւանում ջահերով երթի ընթացքում այրված թուրքական դրոշի համար Թուրքիայում ազգայնականները այս տարի եւս պատասխան քայլով են հանդես եկել եւ այրել Հայաստանի եռագույնը:

Ստամբուլի Թաքսիմի հրապարակում հավաքված «Մեծ միասնություն» կուսակցության մոտ 70 անդամներ հանդես են եկել Հայաստանի դեմ ելույթներով եւ վերջում այրել ու ոտքերով տրորել են Հայաստանի դրոշը: