Ապրիլի 26-ի գիշերը Մոսկվայից Բիշքեկ է տեղափոխվել Ղըրղզստանի ՆԳ նախկին նախարար Մոդոմուսա Կոնգանտիեւը:
Նախնական տեղեկություններով, ներկայումս նա գտնվում է Ազգային անվտանգության պետծառայության մեկուսարանում, հաղորդում է «ԻՆտերֆաքսը»՝ վկայակոչելով իրավապահներին: Համաձայն ղըրղզական լրատվամիջոցների՝ Մ. Կոնգանտիեւին ձերբակալել եւ արտաքսելու գործում մեծ օգնություն են ցուցաբերել Ռուսաստանի ԱԴԾ աշխատակիցները: ԱԱՊԾ-ում առայժմ պաշտոնապես չեն մեկնաբանում Մ. Կոնգանտիեւին ձերբակալելու փաստը:
Հիշեցնենք, որ ՆԳ նախկին նախարարը ծեծի էր ենթարկվել ընդդիմության կողմնակիցների կողմից ապրիլի 7-ին: Նա ծանր գանգուղեղային վնասվածքներով տեղափոխվել էր Բիշքեկ, որտեղ բուժում էր ստանում: նախատեսվում էր, որ նա բուժումը կշարունակի Մոսկվայում:




























