Այսօր` ապրիլի 26-ին Հայաստանում նշում են Սահմանապահի մասնագիտական տոնը: Այդ կապակցությամբ, այսօր առավոտյան մայրաքաղաքային գնդում սահմանապահները հանդես են եկել քայլերթով, որից հետո ցուցադրական վարժություններ են կատարել: Միջոցառմանը ներկա են եղել ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանը, սահմանապահ զորքի հրամանատար գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանը, Հայաստանում ծառայող ՌԴ-ի սահմանապահ զորքերը:

Նախքան քայլերթը, Արմեն Աբրահամյանը հանդես է եկել տարեկան զեկույցով` ներկայացնելով, թե տարվա ընթացքում ինչ են արել, ինչ խնդիրներ են ունեցել, ինչ են անելու առաջիկայում: Ողջույնի խոսքով հանդես է եկել նաեւ Գորիկ Հակոբյանը: Մի շարք ծառայողներ արժանացել են պարգևների, մեդալների, պատվոգրերի:

Նշենք, որ Սահմանապահի օրը Հայաստանում նշվում է 2007 թվականից: ՀՀ սահմանապահ զորքերը ներառված են ԱԱԾ համակարգում: Հիշեցնենք նաեւ, որ խորհրդային տարիներին Սահմանապահի օրը նշում էին մայիսի 28-ին: