Իռլանդիայի փոքրաթիվ հայ համայնքն առաջին անգամ համախմբվել, եւ իր բողոքի ձայնն է կարողացել հասցնել Թուրքիայի մերժողական քաղաքականության դեմ:

Ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի օրը, բողոքի ակցիա է կազմակերպվել Դուբլինում` Թուրքիայի հանրապետության դեսպանատան առջեւ:

Մի քանի ժամ տեւած բողոքի ակցիայի ընթացքում բազում իռլանդացիներ տեղեկացվել են մեր պատմության դառն էջերի, Օսմանյան կայսրության եւ Թուրքիայի հանրապետության կատարած ոճրագործությունների մասին:

Բողոքի ակցիայի ավարտից հետո տեղի է ունեցել համայնքի հերթական ժողովը, որտեղ որոշվել է պարբերաբար այսպիսի ակցիաներ իրականացնել: