«Վրացական կողմը ափսոսանք է հայտնում հայ-թուրքական բանակցությունների կասեցման կապակցությամբ»,- այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Քալանթաձեն: Նա նշել է նաեւ, որ բանակցությունների կասեցումը վատ կանդրադառնա առաջին հերթին տարածաշրջանային անվտանգության առումով:

«Թեեւ մենք հուսով ենք, որ առաջիկայում կողմերին կհաջողվի վերականգնել դիվանագիտական հարաբերությունները: Չի բացառվում, որ պատրվակ գտնվի բանակցությունների համար»,- ասել է Քալանթաձեն: