Ապրիլի 25-ին Գյումրի քաղաքում տեղի է ունեցել Սամբոյի տղամարդկանց Հայաստանի առաջնությունը, որտեղ Հայաստանի չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար գոտեմարտեր են կայացել 9 քաշային կարգերում:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, չեմպիոններ են դարձել.

52 կգ քաշային կարգ-Տիգրան Կիրակոսյանը /ԲԿՄԱ, մարզիչ` Ա. Գալստյան/

57 կգ ք/կ-Վահան Վարդանյանը /Գյումրիի քաղաքապետարանի սամբոյի և ձյուդոյի մարզադպրոց, մարզիչ` Գ. Սևոյան/

62 կգ ք/կ-Կարեն Տոնոյանը /ԲԿՄԱ, մարզիչ` Հ.Ավետիսյան/

68 կգ ք/կ-Արտավազդ Մինասյանը / Գյումրիի քաղաքապետարանի սամբոյի և ձյուդոյի մարզադպրոց, մարզիչ` Հ.Ավետիսյան/

74 կգ ք/կ-Աշոտ Դանիելյանը /Երևանի սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղ, մարզիչ` Է. Միրզոյան/

82 կգ ք/կ-Մուշեղ Հովսեփյանը /Երևանի սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղ, մարզիչ`Ա. Անդրյան/

90 կգ ք/կ-Արմեն Սիրվանյանը /Երևանի սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, մարզիչ` Վ.Խոջայան/

100 կգ ք/կ-Արմեն Իսպիրյանը /Երևանի սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, մարզիչ`Դ.Խիթարյան/

+100 կգ ք/կ-Էդմոն Անտոնյանը / Աբովյանի ,,Գագիկ Ծառուկյանի,, անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոն, մարզիչ`Ա.Բալյան/: