«Երևան ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ շինարարական աշխատանքների հետ կապված՝ ապրիլի 28-ին ժամը 10-ից մինչև ապրիլի 29-ը ժամը 10-ը կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Նար-Դոս փ. 40-120, Վարդանանց փ. 20-120, Քրիստափորի փ. 35-109 հասցեների, Վրացյան, Տոլստոյ, Օստրովսկի, Ռոստոմի, Շարա-Տալյան փողոցների, Այգեստան թաղամասի 1-8 փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




























