Օգոստոսի 4-ին հունական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Հունաստանի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Դորա Բակոյանիի միջեւ:
ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի եւ Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում վերջին զարգացումների վերաբերյալ:
Դորա Բակոյանին իր աջակցությունն է հայտնել տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման ջանքերին:




























