Ապրիլի 28ին, ժամը 15ին ՀՀ հանրային խորհուրդը լիագումար նիստ է հրավիրելու, որտեղ նախատեսում է քննարկել «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի ճակատագրին, ՀայաստանԹուրքիա հարաբերությունների ներկա փուլին, գյուղատնտեսության կոոպերացիայի զարգացմանը եւ գյուղատնտեսական այլ խնդիրների վերաբերող հարցեր: Կքննարկվեն նաեւ «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների, հայկական երկաթգծի կամուրջների վթարային վիճակի, արեւային էներգիայի ստացման, Ինտերնետ ծառայությունների բարելավման հետ կապված հարցեր:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ Հանրային խորհրդից, նիստը տեղի կունենա Առողջապահության ազգային ինստիտուտի դահլիճում. Կոմիտաս, 494 հասցեում:




























