ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, ռուսաստանցի դիվանագետների ասոցացիայի փոխնախագահ Վլադիմիր Կազիմիրովը հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարության ռազմաշունչ հայտարարությունները չեն վայելում միջազգային հանրության աջակցությունը: «Տարատեսակ ռազմական հանդիպումները, մանեւրները ու շքերթներն Ադրբեջանում օգտագործվում են միմյայն այդպիսի ռազմաշունչ եւ հռետորական հայտարարությունների համար՝ պաշտպանության նախարարի կամ երկրի նախագահի մակարդակով»,- ասել է Կազիմիրովը եւ հավելել, որ նմանատիպ հայտարարություններն չեն հասկացվում, երբեմն էլ դատապարտվում են միջնորդների կողմից, որոնք բազմիցս անդրադարձել են այդ թեմային: «Ադրբեջանի սահմաններից դուրս նման կարգի ելույթները չեն կարող աջակցություն գտնել»,- նկատել է ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահը: