Բնակչության թվաքանակի աճով 70 միլիոնանոց Թուրքիան հետեւում է թողնում 500 միլիոնանոց Եվրամիությանը։ Եվրոպական վիճակագրական խորհրդի՝ «Eurostat»-ի համաձայն, 2007 թվականին 70 միլիոն 586 հազար բնակչություն ունեցող Թուրքիան 2008-ի վերջում ուներ արդեն 71 միլիոն 517 հազար բնակիչ։ Այս մասին հայտնում է թուրքական «Sabah» թերթը։
2008-ին Թուրքիայում ծնվել է 1 միլիոն 272 հազար երեխա, որոնցից 454 հազարը մահացել են։ Այսինքն անցյալ տարի Թուրքիայի բնակչությունը բնական ճանապարհով աճել է 818 հազարով, որին գումարվել են երկիր ներգաղթած 113 հազարը, որի արդյունքում Թուրքիայի բնակչությունը մեկ տարում ավելացել է 1 միլիոնով։
«Eurostat» -ի տվյալներով անցյալ տարի Եվրամիության 27 երկրներից յոթում եղել է բնակչության թվաքանակի անկում։ Այդ երկրներն են Գերմանիան, Ռումինիան, Հունգարիան, Բուլղարիան, Լիտվիան, Լատվիան եւ Էստոնիան։




























