Նիգերիայի ափերի մոտ թուրքական բեռնատար նավը ենթարկվել է ծովահենների հարձակմանը։ Այս մասին հայտնում է թուրքական «Zaman»-ը։

«Դյուդեն» անունով թուրքական բեռնանավի անձնակազմը բաղկացած է 22հոգուց, որոնցից 2-ը ծովահենների հարձակման արդյունքում վիրավորվել են։

Հայտնի է, որ ծովահենները նավի վրա հարձակումը իրականացրել են ափից 10 ծովային մղոն հեռավորության վրա։

Թուրքական բեռնանավը Լագոսից բրինձ էր տեղափոխում Նիգերիա։