Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը Հարավային Օսիայի եւ Վրաստանի միջեւ պետական սահմանը փակվելու է: Այդ մասին հայտարարել է Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին հանրապետության ուժային կառույցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: Կոկոյտին վկայակոչել է վրացական կողմից սադրանքների հաճախակիացումը, նաեւ Հարավային Օսիա «խոզի գրիպի» թափանցման սպառնալիքը, որով վարակվելու դեպքեր են գրանցվել Վրաստանում: «Երկրի ազգաբնակչությանը „խոզի գրիպից“ ապահովագրելու, նաեւ վրացական կողմից տարատեսակ սադրանքներից խուսափելու համար, գիշերվա ժամը 12-ից փակել Հարավային Օսիայի պետական սահմանը, դադարեցնել բոլոր տեղաշարժերը Հարավային Օսիայի եւ Վրաստանի միջեւ՝ ինչպես ավտոմեքենաների, այնպես էլ հետիոտնի համար»,- հայտարարել է նախագահը:
Հասանելի է
русскийՏեղադրություն




























