«Ժառանգություն» կուսակցությանն անդամագրվել են քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն, Ս. Պետերբուրգում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս, Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին խոսնակ եւ նախկին դաշնակցական Ռուբեն Հակոբյանը, հրապարակախոս, վերլուծաբան, հասարակական գործիչ եւ նախկինում ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի փոխնախարար Կարինե Հակոբյանը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է «Ժառանգության» մամուլի ծառայությունից, ներկայումս ակտիվացել է հոսքը դեպի կուսակցություն, հատկապես երիտասարդների: «Մենք ողջունում ենք մեր շարքերը համալրած բոլոր քաղաքացիների անդամակցությունը եւ հավատացած ենք, որ իրենց քաղաքական ու քաղաքացիական ակտիվությամբ, փորձով ու ներուժով նրանք նոր եռանդ կհաղորդեն կուսակցության գործունեությանը»,- ասել է «Ժառանգության» վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը: