Թուրքիայի Մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղի կողմից ապրիլի 24-ին Ստամբուլում կազմակերպված 1915-ին կոտորված հայերի հիաշատակման միջոցառումներից հետո թուրք ազգայանականները բազմաթիվ մահվան սպառնալիքներով նակակներ են ուղարկել կազմակերպիչներին:

Թուրքիայի Մարդու իրավունքների միությունը այս սպառնալիքների կապակցությամբ տարածել է հայտարարություն, որում վճռականորեն պնդում է, որ իրենք չեն ընկրկելու նման սպառնալիքների առջեւ եւ շարունակելու են իրենց պայքարը արդարության հասնելու ուղղությամբ:

«Այդ մարդիկ չունեն խիզախություն առերեսվել մեր պատմության հետ, կամ չեն ուզում, որ իրականությունը հայտնի դառնա: Մենք ճիշտ ուղու վրա ենք: Մենք պայքարում ենք, որ այս աշխարհագրական տարածքում շատ բաներ ճիշտ լույսի ներքո ներկայացվեն եւ նման զարգացումների համար հող ենք նախապատրաստում: Մենք քննադատում ենք այդ վիրավորանքները եւ սպառնալիքները եւ դրան հակառակ շարունակելու ենք մեր պայքարը, չենք ընկրկելու սպառնալիքների եւ վիրավորանքների առաջ»-նշվել է հայտարարության մեջ:

Նշենք, որ Մարդու իրավունքների Ստամբուլի մասնաճյուղի երկու տարբեր հանձնաժողովներ ապրիլի 24-ին Ստամբուլում տարբեր ժամերի եւ տարբեր վայրերում կազմակերպել էին 1915-ին զոհված հայերի հիշատակման արարողություններ: