Ֆրանսիացի գիտնականները ամենահամեղը համարում են սենյակային ջերմաստիճանի շամպայնը, գրում է The Telegraph-ը:
Ռեյմսի համալսարանի մասնագետները եզրակացրել են, որ շամպայնի պղպջակներն ավելի երկար են պահպանվում, եթե դրա ջերմաստիճանը 18 աստիճան է լինում: Պղպջակների քանակը կարեւոր է, քանի որ դրանք լավացնում են շամպայնի համը, ասված է հոդվածում, հաղորդում է Gazeta.ru-ն:
Ֆիզիկոս Ժերար Լիժեր Բելերը պարզել է, որ միջին չափի բաժակով շամպայնում լինում է 1 միլիոն պղպջակ:




























