«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ օրերս ԱԽՔ եւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպում է խնդրել Սերժ Սարգսյանի հետ, որի ընթացքում վերջինիս առաջարկել է, որ «Օրինաց երկիրը» շարունակի մնալ կոալիցիայում, սակայն հրաժարվի նախարարական իր պորտֆելներից։

Բացառված չէ, որ Արթուր Բաղդասարյանը որոշակի վտանգներ է տեսնում, որ այս իշխանությունների ապագան մշուշոտ է, եւ դա կարող է հանգեցնել քաղաքական ասպարեզից ՕԵԿ-ի վերացմանը, եւ այժմ նա փորձում է որոշակի պոպուլիստական քայլերի շնորհիվ իրեն առանձնացնել իշխող հանրապետական կուսակցությունից եւ խուսափել վերջին տարիների ձախողումների համար պատասխանատվությունից։

 Բոլոր դեպքերում, նախարարական պորտֆելներից հրաժարվելու միտքը անիմաստ է, քանի որ ՕԵԿ-ի քվոտայով պորտֆելներ ստացած նախարարները՝ ԱԻՆ, գյուղնախարարության եւ քաղաքաշինության, Արթուր Բաղդասարյանին չեն ենթարկվում եւ լուրջ չեն ընդունում»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում