Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Էլայն Լայնեզը հերքել է ՌԴ-ի մեղադրանքները՝ Սեւ ծովում ԱՄՆ-ի կողմից Մոնտրեի կոնվենցիան խախտելու վերաբերյալ:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերը մեկնաբանելով՝ Լայնեզը հայտարարել է, որ ԱՄՆ ՌԾՈՒ-ն Սեւ ծովում գտնվում է միջազգային օրենսդրությանը համապատասխան եւ շուտով մտադիր է եւս մեկ նավ ուղարկել տարածաշրջան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, ապրիլի 3-ին Լավրովը հայտարարել էր, որ Սեւ ծովում ԱՄՆ-ի նավերը հաճախ գերազանցում են տեղակայման ժամկետները, որոնք սահմանված են Մոնտրեի կոնվենցիայով:
Ռուսաստանն ԱՄՆ-ին եւ Թուրքիային հիշեցրել է Մոնտրեի կոնվենցիայի մասին



























