ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին մտադիր է հասնել Մոսկվայում եւ ողջ Ռուսաստանում McDonald's ռեստորանների փակմանը:

«McDonald's-ը Ղրիմում փակել է իր հաստատությունները, շատ լավ է: Լավ կլինի մեզ մոտ էլ փակի: Ես ՌԼԴԿ քաղաքային կազմակերպությանը հրահանգել եմ Մոսկվայում եւ ամբողջ երկրում McDonald's-ների մոտ ցույցեր կազմակերպել, որպեսզի «մաքրվեն» երկրից...   որքան հնարավոր է արագ», - լրագրողներին ասել է Ժիրինովսկին:

«Ամբողջ երկրում կփակենք, որպեսզի հետքներն էլ չմնա, իսկ հետո էլ պեպսի-կոլայով կզբաղվենք», - հավելել է նա:

Բացի դրանից, քաղաքական գործիչը դժգոհություն է հայտնել, որ ՌԴ-ում ռեստորանների անգլերեն անվանումներ կան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Նշենք, որ McDonald's  Ukraine ընկերությունն ապրիլի 3-ից ժամանակավորապես դադարեցրել է McDonald's արագ սննդի ցանցի երեք ռեստորանների աշխատանքը Ղրիմում:

«McDonald's-ից անկախ արտադրական պատճառներով  Սիմֆերոպոլի, Սեւաստոպոլի եւ Յալթայի հաստատությունների գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է», - ասված էր ընկերության հաղորդագրությունում: