Ապրիլի 28-ին իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային թիմը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում 1:0 հաշվով հաղթեց իտալական «Ինտեր»-ին սակայն դա բավարար չէր եզրափակիչ դուրս գալու համար: Քանի որ նախորդ խաղում «Բարսելոնան» պարտվել էր 3:1 հաշվով:
Թեեւ «Ինտեր»-ը խաղի մեծ մասն անցկացրեց 10 հոգով, սակայն «Բարսելոնայի» գրոհներից միայն մեկը հաջողությամբ պսակվեց: Աչքի ընկավ Խերարդ Պիկեն:
Այդպիսով, Չեմպիոնների Լիգայի 2009-2010 թվականի խաղարկությունների եզրափակչում կխաղան իտալական «Ինտերն» ու գերմանական «Բավարիան»: Խաղը կկայանա Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում` մայիսի 22-ին: Նշենք որ երկու թիմերն էլ ժամանակին դարձել են չեմպիոններ, ընդ որում մյունխենցիները 4, իսկ միլանցիները՝ 2 անգամ։




























