Քաղավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO) հաստատել է, որ օդային  երթեւեկության կառավարման սիմֆերոպոլյան գոտին Ուկրաինայի պատասխանատվության տակ է:

Միաժամանակ կազմակերպության Եվրոպական եւ Հյուսիսատլանտյան բյուրոյում նշել են  այդ գոտում միջազգային քաղաքացիական թռիչքների անվտանգության համար լուրջ սպառնալիքը՝ օդային երթեւեկության սեփական վերահսկողություն կիրառելու վերաբերյալ Ռուսաստանի որոշման պատճառով, այն դեպքում, երբ դա իրականացնում է Ուկրաինան, հայտնում է  «censor.net»-ը՝ վկայակոչելով «Ազատություն ռադիոն»: 

ICAO-ն նաեւ առաջարկում է խուսափել Ղրիմի օդային տարածքից:

Եվրոպացիները կդադարեցնեն Ղրիմի վրայով իրականացվող թռիչքները

Եվրավերահսկողությունը արգելել է չվերթերը դեպի Ղրիմ