ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեշտացրել է ներկայումս արտասահմանում բնակվող հայրենակիցների վերաբնակեցման կանոնները, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Մասնավորապես, այժմ ճակատագրի բերումով այլ երկրներում հայտնված ռուսները պատմական հայրենիք վերադառնալու  փաստաթղթերի ձեւակերպման ժամանակ  չպետք է ժամանակավոր բնակության թույլտվություն ստանալու հայտ լրացնեն:

Բացի դրանից, փաստաթղթում գրված է, որ  այժմ ՌԴ-ում վերաբնակվելու դեպքում հայրենակիցներին օգնություն ցուցաբերելու ծրագրի մասնակիցները «հյուպատոսական եւ վիզայի ձեւակերպման հետ կապված ծախսերի վճարների համար փոխհատուցման» իրավունք են ստացել: