Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կայցելի Հայաստան: Այցը նախատեսված է մայիսին: NEWS.am-ի դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ այցը կկայան  մայիսի 12-ին:

Նշենք, Ֆրանսուա Օլանդը Հայաստան կայցելի տարածաշրջանային այցի շրջանակում: Նա նաեւ կայցելի Թբիլիսի եւ Բաքու:

Երեւան այցի ընթացքում Ֆրանսուա Օլանդը կհանդիպի  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Կողմերը կքննարկեն հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ: Ֆրանսիայի նախագահը կծանոթանա նաեւ Երեւանի պատմամշակութային հուշարձաններին: Նախատեսվում է այց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հիշեցնենք, որ Ֆրանսիայում քննարկվում է ցեղասպանությունների, այդ թվում նաեւ՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը: