Աֆղանստանում օտարերկրացի լրագրողուհի է սպանվել, եւս մեկը ծանր վիրավոր է։
Միջադեպը տեղի է ունեցել Պակիստանի հետ սահմանակից բնակավայրերից մեկում։ Հարձակվողը աֆղանական ոստիկանության համազգեստով է եղել։
Լրագրողների ազգային պատկանելության մասին մանրամասներ չեն հաղորդվում, սակայն նշվում է, որ խոսքը գնում է «արեւմտյան երկրից» եկած կանանց մասին։ Վիրավորված լրագրողուհին ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ընտրությունների ընթացքում անվտանգության ապահովմամբ զբաղվելու են 400 հազար աֆղան եւ օտարերկրյա զինվորականներ։ Քաբուլ տանող բոլոր ճանապարհները վերահսկվում են։
Հիշեցնենք, որ թալիբները նախօրոք հայտարարել էին ապրիլի 5-ին նախանշված նախագահական եւ տեղական ընտրությունները խափանելու մտադրության մասին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։




























