Մեզ համար վարչապետի հրաժարականը սպասելի էր, քանի որ ակնհայտ էր՝ մեր կազմած միջոցառումների ծրագիրը եւ մասնավորապես ապրիլի 28-ի հանրահավաքը իշխանության մեջ խուճապ էր առաջացրել: Այս մասին ապրիլի 4-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով վարչապետի հրաժարականը:
«Դա վարչապետի հրաժարականի միակ պատճառն է: Մենք մեր առաջ նպատակ ենք դրել եւ հասել դրան, սակայն սա մեր նպատակների իրագործման առաջին փուլն է», - ասել է Զուրաբյանը: Ի պատասխան այն հարցին, թե կհանդիպեն արդյոք իրենք իշխանության ներկայացուցիչներին՝ վարչապետի նոր թեկնածուի հարցը քննարկելու համար, Զուրաբյանը նշել է. «Մենք չենք հանդիպի ոչ լեգիտիմ իշխանության ներկայացուցիչների հետ»:



























