Իտալիայի նախարարների խորհուրդը փակում է դեսպանությունները Հոնդուրասում, Իսլանդիայում, Մավրիտանիայում եւ Դոմինիկյան Հանրապետությունում: Այս մասին հայտնում է Իտալիայի կառավարության մամուլի ծառայությունը:
Համապատասխան որոշումը կայացվել է կառավարության նիստի արդյունքում՝ պետական ծախսերը կրճատելու ծրագրի շրջանակում:
Երկրի իշխանությունները նաեւ որոշել են վերացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ում Իտալիայի մշտական ներկայացուցչի պաշտոնը, այդ գործառույթներն իրականացնելու է ԵԱՀԿ-ում Իտալիայի մշտական ներկայացուցիչը, հայտնում է gazeta.ru-ն:




























