Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Արեւմուտքի պատժամիջոցները՝ Ռուսաստանի նկատմամբ, «կատարյալ զառանցանք» ու «շատախոսություն» է կոչել:

«Դեռեւս չի ծնվել մի այնպիսի այլանդալ, որը չհիշի, թե ինչ է Ռուսաստանը, ինչ են պատժամիջոցները ու ինչով կարող են դրանք ավարտվել»,-հայտարարել է Լուկաշենկոն՝ Մինսկում հանդիպելով Ռուսաստանի Կալուգայի մարզի ղեկավար Անատոլի Արտամանովին:

Ըստ որում, նա հիշեցրել է, որ Բելառուսն արդեն երկու տասնամյակ է Արեւմուտքի պատժամիջոցների տակ է:

Նա վստահ է, որ պատժաիջոցները շահավետ կլինեն Ռուսստանի համար, հաղորդում է «ՌԻԱ Նովստին»: Լուկաշենկոն նաեւ միավորման ու միասին աշխատելու կոչ է արել: