Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը իրեն ոչ ադեկվատ է պահել՝ ընդունելով «Սաշկա Բելիի» մարտահրավերը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Աջ հատվածի» առաջնորդ Դմիտրի Յարոշը:
«Ես մասնակցել եմ Ավակովի՝ ՆԳ նախարարի պաշտոնում առաջադրվելուն ու կարծում եմ, որ «Աջ սեկտորի» ռեգիոնալ ներկայացուցիչների մարտահրավերներն ընդունելը ադեկվատ չէ նախարարի համար: Հնրաավոր է, նրան «քաշել են»; Դրա հավանականությունը եւս ես չեմ բացառում»,-ասել է Յարոշը:
Հիշեցնենք, որ «Աջ հատվածի» անդամ Ալեքսանդր Մուզիչկոն, որը հայտնի է որպես «Սաշա Բելի», սպանվել էր մարտի 24-ին:
Ոստիկանությունում պնդում են, որ Մուզիչկոն ազգայնականների ներկայացուցիչ էր ու հետաքննության մեջ էր գտնվում: «Աջ հատվածի» ակտիվիստները խոստանում են Բելիի մահվան համար վրեժ լուծել Ավակովից: «Աջ սեկտորի» առաջնորդ Դմիտրի Յարոշը պահանջել է Ավակովի ու Մուզիչկոյի սպանության բոլոր հանցակիցների անմիջական հրաժարականը:




























