Ճապոնիայի բանակը հրաման է ստացել երկրի պաշտպանության նախարարից` ճապոնական տարածքի նկատմամբ սպառնալիքի դեպքում ԿԺԴՀ-ի հրթիռները որսալու եւ ոչնչացնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Կիոդո գործակալությունը:
Հիշեցնենք, որ Կորեական թերակղզում իրավիճակը զգալի սրվել է վերջին շաբաթներին: Դա կապված է ԿԺԴՀ-ի կողմից իրականացվող հրետանային հրաձգությամբ, ինչպես նաեւ Ճապոնական ծովի ուղղությամբ երկու բալիստիկ հրթիռների արձակմամբ:
Աս տարվա սկզբից ԿԺԴՀ-ն իրականացրել է տարբեր տեսակի եւ նշանակության 60 հրթիռի մեկնարկ: ՄԱԿ-ը դատապարտել է հրթիռների մեկնարկը, ինչին Փհենյանը պատասխանել է, որ «չի բացառում նոր միջուկային փորձարկումների հնարավորությունը»:




























