Աֆղանստանում այսօր՝ ապրիլի 5-ին, սկսվել են համընդհանուր նախագահական եւ տեղական ընտրությունները: Ընտրական տեղամասերը բացվել են տեղի ժամանակով առավոտյան 07.00-ին:

Երկրի քաղաքացիները պետք է ընտրեն երկրի ներկա ղեկավար Համիդ Քարզայի հետեւորդին, որը Սահմանադրության համաձայն, չի կարող իր թեկնածությունն առաջադրել 3-րդ ժամկետի համար:

Փորձագետների կարծիքով՝ 8 թեկնածուներից միայն  3-ը հաջողության իրական շանսեր ունեն: Ֆավորիտներ են համարվում ԱԳՆ նախկին ղեկավարներ Զալմայ Ռասուլը եւ Աբդուլլահ Աբդուլլահը, ինչպես նաեւ ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Գանի Ախմաձայը: Սպասվում է, որ արդյունքները կամփոփվեն մի քանի շաբաթից: Եթե թեկնածուներից որեւէ մեկը չստանա ձայների բացարձակ մեծամասնությունը, մայիսի 28-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը, հաղորդում է Deutsche Welle-ն: