ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ:

Բայդենը բարձր է գնահատել Ուկրաինայի ձեռք բերած առաջընթացը եւ շնորհավորել ԱՄՀ-ի հետ Ուկրաինայի նախնական համաձայնություն ձեռք բերելու առթիվ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»՝ վկայակոչելով Սպիտակ Տան մամուլի ծառայությունը:

Փոխնախագահն ընդգծել է Ուկրաինայի էներգետիկ անվտանգության հարցում իրավիճակի բարելավումը եւ խոստացել աշխատել Ուկրաինայի եւ այլ եվրոպական տերությունների հետ, որպեսզի «ոչ մի երկիր չկարողանա օգտագործել էներգիան որպես քաղաքական զենք»:

Բայդենը աջակցություն է հայտնել նաեւ սահմանադրական բարեփոխումներին, որոնք պատրաստվում է իրականացնել Ուկրաինան, հստակեցնելով, որ ուկրաինացի ժողովուրդը իրավունք ունի համապատասխան որոշումներ կայացնելու: