Մեր համայնքի միակ հույսը, միակ փրկությունը Սեւանի ջուրն է. նախկինում մենք օգտվում էինք Սեւջուր գետից, բայց քանի որ Սեւջուր գետը ցամաքել է, մենք այլեւս չենք կարող օգտվել նրանից»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասել է Արմավիրի մարզի Ակնալիճի համայնքապետ Գեւորգ Միսակյանը:

Ակնալիճում կա 13 խորքային հոր, որոնցից մեկն  օգտագործվում է  խմելու, իսկ մյուսները ոռոգման նպատակով: Համայնքապետ Գեւորգ Միսակյանի խոսքով՝ դա չի բավարարում գյուղի բոլոր մշակովի հողատարածքները ոռոգելու համար:  «Մեր հողերը վատ հողեր են, մենք նորմայից շատ ենք ջուր ծախսում... Ջրի պակասը զգում ենք օգոստոս-սեպտեմբերին…Նախատեսված է բանջարաբոստանային մշակաբույսերը 16 անգամ ջրել, բայց, եթե մենք 16 անգամ ջրենք, մենք բերք չենք ունենա, պետք է գոնե 30 անգամ ջրենք…Մեր բերքը համար առաջին պայմանն է մեր երեխաներին կերակրելու համար...Սեւանը շատ սիրելով՝ մենք ուզում ենք ջուր ունենալ: Թող կառավարությունը մտածի, որտեղից կարող է ջուր բերել»,-ասել են Ակնալիճի բնակիչները: