2010թ. հոբելյանական է Նոր Նորքի Ս. Սարգսի եկեղեցու համար: Այս տարի եկեղեցին նշում է իր հիմնադրման 10-ամյակը:
Նշենք, որ Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցու հիմքերը դրվել են 1998թ.-ին: Եկեղեցին օծվել է 2000թ. ապրիլի 30-ին ձեռամբ Գարեգին Բ Կաթողիկոսի: Այն կառուցվել է նյույորքաբնակ բարերար Սարգիս Գաբրիելյանի հովանավորությամբ, Բաղդիկ Արզումանյանի նախագծով: Եկեղեցու Սբ. Սեղանի Աստվածածնի նկարը մեծանուն նկարիչ Գրիգոր Խանջյանի գործն է:
Եկեղեցու ծխական համայնքը հոգևորականների առաջնորդությամբ օծման 10-ամյակին նվիրված մի շարք տոնական միջոցառումներ է կազմակերպել. Միջոցառում-հանդիսություններ, համերգներ, այցելություն գաղութ, հիվանդանոցներ, կավճանկարի մրցույթ և այլն:
Ամփոփիչ մեծ միջոցառումը կիրականանա ապրիլի 30-ին` ժ.18-ին, Նոր Նորքի Հայորդաց տան դահլիճում:




























