«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագիծն իր մեջ ընդգրկում է 54 փոփոխություններ եւ լրացումներ, որոնց նպատակն է կատարելագործել Ընտրական օրենսգիրքը եւ ընտրական գործընթացն առավելագույնս մոտեցնել ժողովրադավարական չափանիշներին, ինչը, ըստ «Ժառանգության» ներկայացուցիչների, դրական ազդեցություն կունենա ընտրությունների նկատմամբ հասարակության վստահության աճին:



















