Ադրբեջանի մայրաքաղաքում մեքենաների գազի արտանետումը մթնոլորտ երկու անգամ գերազանցում է թուլատրելի աստիճանը, վկայակոչելով Ադրբեջանի Էկոլոգիայի նախարարությանն առընթեր Ազգային մոնիտորինգի դեպարտամենտի տվյալները, հաղորդում է Trend Life-ը։

Ըստ Էկոլոգիայի նախարարությանն առընթեր Ազգային մոնիտորինգի դեպարտամենտի ղեկավար Մամեդ Հուսեյն Մուսլիմովի, մեքենաների գազի արտանետումը 2,2 անգամ գերազանցում է նորման, որը կազմում է 0,85 մլ խորանարդ մետր։

Ինչպես նշում է փորձագետը, մեքենաների գազի արտանետման ամենամեծ կենտրոնացումը մայրաքաղաքի մայրուղիներում նկատվում է երեկոյան եւ առավոտյան ժամերին, խցանումների ժամանակ։