Նիժոգորոդսկի շրջանային դատարանը գործած ավազակության համար տեղաբնակ երեք հոգու մեղավոր է ճանաչել։ Ինչպես նշում է Գազետա.ռու-ն, դատարանը նրանց 6, 18 եւ 20 տարվա ազատազրկման է դատապարտել։
Մեղադրյալներից երկուսը պատիժը կկրեն խստացված ռեժիմով գաղութում։
Ավազակախմբի անդամները 2009 թվ. մարտին սպանել են Ղրղզստանի, Ուզբեկստանի եւ Ադրբեջանի քաղաքացիների։ 2009 թվ. մեղադրյալները դյուրավառ նյութերով շշեր են նետել տան վրա, ուր հայեր էին ապրում։




























