Հրապարակվել է ԶԼՄ-ների ազատության մասին «Freedom House» իրավապաշտպան կազմակերպության 2009 թվ. զեկույցը։ Դրանում Հայաստանն անազատ երկիր է հայտարարված։

Հայաստանն ունի միեւնույն ցուցանիշերը, ինչ որ Կամերունը, Կոտ Դիվուարը, Մարոկկոն եւ Կատարը։

Չնայած նրան, որ Հայաստանը մնացել է անազատ երկրների շարքում, «Freedom House»ը նշել է որոշ առաջընթացի մասին. անցած տարի Հայաստանն ունեցել է 68, այս տարի՝ 66 բալ։

«Հայաստանում եւ Մոլդովայում գրաքննության կրճատում, ինչպես նաեւ լրատվական ծարգերի վերահսկողության պակաս է նկատվում»,- ասվում է զեկույցի մեջ։

Անազատ երկրների շարքում Հայաստանը հայտնվել է «А1+» հեռուստաընկերության փակումից հետո։

Հարավային Կովկասի երկրների շարքում առաջատարը Վրաստանն է, որը դասվում է համեմատաբար ազատ երկրների թվին։ Ադրբեջանը, ինչպես եւ Հայաստանը, գտնվում են անազատների շարքում, չնայած, որ Ադրբեջանը զիջում է Հայաստանին։

Ընդհանուր առմամբ, զեկույցը վերաբերում է աշխարհի 196 երկրների։ Դրանցից 35 տոկոսում մամուլն ազատ է, 33 տոկոսում՝ մասսամբ ազատ, իսկ 33 տոկոսում՝ անազատ։