ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Խանտի Մանսիյսկում կայանալիք համաշխարհային Oլիմպիադային պատրաստվող երկրի ազգային հավաքականի անդամների հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Նույն աղբյուրի համաձայն, Սոֆիայում կայացած ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի նիստում 19-ամյա շնորհալի երեւանցի շախմատիստ Ռոբերտ Հովհաննիսյանին շնորհվել է գրոսմայստերի կոչում: