ՀՀ Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշել է 2010թ. հունիսի 23-26-ը Ջերմուկում շախմատի Գրան պրի կանանց մրցաշար անցկացնելու նպատակով Հայաստանի շախմատային ֆեդերացիային հատկացրել է 30 մլն դրամ։
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից, Կառավարությունը նաեւ 10 մլն դրամ է հատկացրել ՀՀ Ազգային Ժողովին` 2010թ. մայիսի 3-6-ը Երեւանում կայանալիք ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանային 23-րդ համաժողովը կազմակերպելու եւ անցկացնելու նպատակով։




























