Թեհրանում կայացել է Իրանի նախագահի երդմնակալության հանդիսավոր արարողությունը։ 2009 թվականի հունիսին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ընտրված Մահմուդ Ահմադինեժադը երդում է տվել երկրի խորհրդարանի առջև։

«Ես, որպես Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ, երվում եմ սուրբ Ղուրանի վրա, Իրանի ժողովրդով և աստծով, լինել պաշտոնական կրոնի, Իսլամական Հանրապետության ու Սահմանադրության պաշտպանը»,- ասել է Ահմադինեժադը՝արարողության ժամանակ,- հաղորդում է «Ռոյթերը»։ Ըստ գործակալության տվյալների, Թեհրանում խորհրդարանի առջեւի հրապարակում հավաքվածների մեջ էին ընդդիմության հարյուրավոր ներկայացուցիչներ, որոնք ավելի վաղ հանդես էին գալիս նոր ընտրություններ անցկացնելու օգտին՝ իրենց պահանջը պատճառաբանելով քվեարկության արդյունքները կեղծված լինելու հանգամանքով