Պնդումները, թե արձանագրությունների վավերացումից հետո մենք կդադարենք հետաքրքրվել տարածաշրջանային զարգացումներով, անտրամաբանական են եւ անհիմն։ Նմանօրինակ հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Բուրակ Օզուգերգինը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Ինչպես հաղորդում է «Թուրքիայի ձայնը», Օզուգերգինը վկայակոչել է հայկական մամուլում շրջանառվող հրապարակումները։